ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
Բնապահպանական ազդեցության գնահատումը հանդիսանում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» կարևոր բաղադրիչներից մեկը, որի հիմնական նպատակն է ապահովել Ծրագրի իրականացման բոլոր փուլերի ընթացքում (ճանապարհի և կառույցների նախագծում, իրականացում ու պահպանում) Հայաստանի գործող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, ինչպես նաև Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) Բնապահպանական քաղաքականության և Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթի (2009) համաձայն գործողությունների իրականացում:
ՀՀ կառավարությունն և ԱԶԲ-ն հավանության են արժանացրել Ծրագրի «Բնապահպանական գնահատման և ուսումնասիրության շրջանակները» (ԲԳՈՒՇ):
Ֆինանսավորվող յուրաքանչյուր ենթածրագրի համար իրականցվում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ), որը բացահայտում է ճանապարհի շինարարության հետևանքով շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների վրա ազդեցության վտանգավորության աստիճանն ու ինտենսիվությունը, ինչպես նաև Բնապահպանական կառավարման պլանի (ԲԿՊ) կազմում, որը նկարագրում է շինարարության հետևանքով շրջակա միջավայրի, հնագիտական, բնական և պատմա-մշակութային հուշարձանների վրա բացասական ազդեցության կանխարգելման ու մեղմման միջոցառումները և այդ միջոցառումների իրականացման մոնիթորինգն ու վերահսկումը:
Տրանշ 1-ի (Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներ) շրջանակներում (բնապահպանական ազդեցության գնահատման արդյունքում ծրագիրը դասակարգվել է որպես «B» կատեգորիա) մշակվել է «Նախնական բնապահպանական գնահատման հաշվետվություն», որը հաստատվել է ԱԶԲ-ի կողմից և հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից :
Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին ճանապարհահատված) շրջանակներում (բնապահպանական ազդեցության գնահատման արդյունքում ծրագիրը դասակարգվել է որպես «A» կատեգորիա) մշակվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն (ՇՄԱԳ) և Բնապահպանական Կառավարման Պլան (ԲԿՊ), որը հաստատվել է ԱԶԲ-ի կողմից և տեղադրվել ԱԶԲ կայքում: Միաժամանակ ՇՄԱԳ հաշվետովությունը ներկայացվել է ՀՀ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձաքննությունը և հաշվետվությունը 22.07.2011թ.-ին ստացել է դրական եզրակացություն:
Տրանշ 3-ի (Թալին – Գյումրի ճանապարհահատված) շրջանակներում (բնապահպանական ազդեցության գնահատման արդյունքում ծրագիրը դասակարգվել է որպես «A» կատեգորիա ) մշակվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն (ՇՄԱԳ) և Բնապահպանական Կառավարման Պլան (ԲԿՊ), որը հաստատվել է ԱԶԲ-ի կողմից և տեղադրվել ԱԶԲ կայքում: Միաժամանակ ՇՄԱԳ հաշվետովությունը ներկայացվել է ՀՀ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձաքննությունը և հաշվետվությունը 14.10.2013թ.-ին ստացել է դրական եզրակացություն: